Էկիտիկեն փայլում է` «Լիվերպուլին» օգնելով խոշոր հաշվով հաղթել «Վեսթ Հեմին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Լիվերպուլը» տնային խաղում 5:2 հաշվով հաղթեց «Վեսթ Հեմին»։
Մերսիսայդյան գրանդից փայլեց Ուգո Էկիտիկեն` գրանցելով մեկ գոլ ու երկու ասիստ։
Արնե Սլոթի գլխավորած թիմից մեկական անգամ էլ աչքի ընկան Վիրջիլ վան Դեյկը, Ալեքսիս Մաքալիսթերը, Կոդի Գալպոն, իսկ մրցակցի պաշտպան Աքսել Դիսասին գրավեց սեփական դարպասը։
«Մրճահարների» գոլերը խփեցին Տոմաշ Սոուչեկն ու Վալենտին Կաստելյանոսը։
«Լիվերպուլը» 48 միավորով 5-րդ տեղ բարձրացավ, լոնդոնյան ակումբը 25 միավորով 18-րդն է։
Գոլերը` այստեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# ԱՊԼ