Էկիտիկեի բենեֆիսը. «Լիվերպուլը» հաղթեց «Բրայթոնին» 🎥
Անգլիայի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրում «Լիվերպուլը» «Էնֆիլդ Ռոուդ» ստադիոնում 2:0 հաշվով հաղթեց «Բրայթանին»։
Մերսիսայդյան գրանդից դուբլ գրանցեց Ուգո Էկիտիկեն։ Ֆրանսիացի հարձակվողը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 7-ի։
Գործող չեմպիոնը 26 միավորով բարձրացավ 6-րդ տեղ, Ֆաբիան Հյուրցելերի գլխավորած թիմը 23 միավորով 9-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml