Էլիոթը հրաժարվել է հանդիպել Ռամոսի հետ այն բանից հետո, երբ նա վնասվածք հասցրեց Սալահին

Էլիոթը հրաժարվել է հանդիպել Ռամոսի հետ այն բանից հետո, երբ նա վնասվածք հասցրեց Սալահին

01/06/2020 - 14:15

«Լիվերպուլի» 17-ամյա կիսապաշտպան Հարվի Էլիոթը նախորդ ամռանը հրաժարվել է հանդիպել «Ռեալի» ավագ Սերխո Ռամոսի հետ, երբ նրա ծառայություններով հետաքրքրված է եղել «արքայական» ակումբը։

Ինչպես տեղեկացնում է SPORbibe-ն, 2019 թվականի ամռանը խաղացողը եղել է «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և նրան առջարկվել է հանդիպում կազմակերպել Սերխիո Ռամոսի հետ, սակայն երիտասարդ ֆուտբոլիստը հրաժարվել է՝ նշելով․

«Շնորհակալ եմ, բայց պետք չէ։ Չեմ սիրում նրան այն բանից հետո, երբ վնասվածք հասցրեց Սալահին»,- նշել է Էլիոթը։

Հարվի Էլիոթը համարվում է անգլիական Պրեմիեր լիգայի կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը։ 2019 թվականի մայիսին նա դեռևս հանդես էր գալիս «Ֆուլհեմի» կազմում և «Վուլվերհեմտոնի» դեմ հանդիպման 88-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման։ Նա այդ օրը 16 տարեկան և 30 օրական էր։

Այդ նույն ամռանը Էլիոթը «Ֆուլհեմից» տեղափոխվեց «Լիվերպուլ»։ Ընթացիկ մրցաշրջանի մեծ մասը երիտասարդ կիսապաշտպանը հանդես է գալիս մերսիսայդյան ակումբի երիտասարդական կազմում։ «Լիվերպուլի» հիմնական կազմում Էլիոթն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 7 հանդիպման՝ աչքի չընկնելով արդյունավետ գործողություններով, իսկ երիտասարդական ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալաով 4 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի եզրափակչում «Ռեալը» 3։1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։ Հանդիպման առաջին խաղակեսում մարդիդյան ակումբի ավագ Սերխիո Ռամոսը ուսի վնասվածք հասցրեց «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահին։ Շատերի կարծիքով Ռամոսն այդ վնասվածքը միտումնավոր է հասցրել եգիպտացի ֆուտբոլիստին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023