Էլինա Ավանեսյանը վստահ հաղթանակով դուրս է եկել Հոբարթի մրցաշի 1/4 եզրափակիչ
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Հոբարթի WTA-250 շարքի մրցաշարում և դուրս եկել քառորդ եզրափակիչ։
Ավստրալիայում անցկացվող մրցաշարի երկրորդ փուլում 22-ամյա թենիսիստուհին 6-2, 6-2 հաշվով վստահ հաղթանակ է տարել Գրետ Մինենի (Բելգիա, 94-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 4 րոպե։
Աշխարհի 44-րդ ռակետի հաջորդ հավանական մրցակիցներն են Ամանդա Անիսիմովան (ԱՄՆ, 36-րդ ռակետ) և Աննա Բոնդարը (Հունգարիա, 97-րդ ռակետ)։
Հիշեցնենք, որ հայ թենիսիստուհին պարտության էր մատնել Սյու Վանին (Չինաստան, 108-րդ ռակետ)` 6-3, 7-5։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# WTA, WTA-250, Էլինա Ավանեսյան, Թենիս, Հայկական-Սպորտ, Հոբարթ WTA-250