Էլինա Ավանեսյանը կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո🎥
Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիտուհի Էլինա Ավանեսյանը (78-րդ ռակետ) փոխելու է սպորտային քաղաքացիությունն ու կսկսի հանդես գալ Հայաստանի դրոշիք ներքո։
Այդ մասին հայտարարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը Բուն TV-ի եթերում.
«Պաշտոնապես հայտարարում եմ,որ Էլինա Ավանեսյանը շուտով հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո»,- նշել է Գիլոյանը։
Նշենք, որ 21-ամյա Ավանեսյանը ծնվել է Ռուսաստանի Պյատիգորսկ քաղաքում։ Նա երկու տարի անընդմեջ դուրս է եկել թենիսի «Մեծ սաղավարտի» Ֆրանսիայի բաց առաջնության` «Ռոլան Գարոսի» 1/8 եզրափակիչ։ Ավանեսյանը կարիերայի ընթացքում 5 անգամ հաղթել է ITF հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ WTA դասակարգման աղյուսակում առավելագույն դիրքը եղել է 60-րդ տեղը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էլինա Ավանեսյան, Թենիս, Կարեն Գիլոյան, ԿԳՄՍ, Հայկական-Սպորտ, Մեծ սաղավարտ, Ռոլան Գարոս, Ֆրանսիայի բաց առաջնություն