Էդուարդո Կամավինգան լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ֆրանսիայի հավաքականի կազմում հերթական մարզումներից մեկի ժամանակ «Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Էդուարդո Կամավինգան ծնկի վնասվածք է ստացել։
Աղբյուրի փոխանցմամբ` 20-ամյա ֆուտբոլիստն արդեն լքել է «եռագույնների» ճամբարը և միացել «արքայալան» ակումբին։
Ռոմանոն հաստատում է, որ ըստ նախնական տեղեկությունների, Կամավինգայի վնասվածքը լուրջ չէ, սակայն սպասվում է, որ վերջինս Մադրիդում այսօր` նոյեմբերի 16-ին, լրացուցիչ բուժզննում կանցնի ինչպես «Ռեալի», այնպես էլ Ֆրանսիայի հավաքականի համար։
Հավելենք, որ Եվրո-2024-ի որակավորման փուլի շրջանակում Ֆրանսիայի հավաքականը նոյեմբերի 18-ին կմրցի Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 21-ին` Հունաստանի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Էդուարդո Կամավինգա, Ռեալ Մադրիդ, Ֆաբրիցո Ռոմանո, Ֆրանսիայի հավաքական