Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքը կրկին ավելացել է
Հեղինակավոր Transfermarkt կայքը դեկտեմբերի 13-ին թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Հերթական թարմացումից հետո «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով։
23-ամյա ֆուտբոլիստն այժմ գնահատվում է 18 մլն եվրո։
Սպերցյանն իր տրանսֆերային արժեքով հավասարվել է «Կրասնոդարի» դարպասապահ Մատվեյ Սաֆոնովին, ովքեր այժմ «ցլերի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստներն են։
Բացի այդ, Սպերցյանը դարձել է ռուսական Պրեմիեր լիգայի երկրորդ ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Այդ ցուցանիշը հայազգի կիսապաշտպանը կիսում է նույն Սաֆոնովի և «Զենիթի» կիսապաշտպան Կլաուդինիոյի հետ։
Ավելացնենք, որ ռուսական Պրեմիեր լիգայի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը, 22 մլն եվրոյով, «Զենիթի» կիսապաշտպան Վենդելն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Կլաուդինիո, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Մատվեյ Սաֆոնով, ՌՊԼ, Վենդել, տրանսֆերներ