Էդուարդ Սպերցյանի հիասքանչ գոլն Ախմատի դեմ խաղում🎥
Ռուսական Պրեմիեր լիգայի վերջին` 30-րդ տուրում «Կրասնոդարը» սեփական հարկի տակ մրցեց «Ախմատի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։
Տանտերերին 90+2-րդ րոպեին պարտությունից փրկեց Էդուարդ Սպերցյանը, ով հեռահար հարվածով դարձավ հիասքանչ գոլի հեղինակ։
Նշենք, որ «ցլերը» վաստակեցին 50 միավոր ու առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում։
Ինչ վերաբերում է Սպերցյանին, ապա հայազգի կիսապաշտպանը ՌՊԼ-ի շրջանակում անցկացրած 25 խաղում դարձավ 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ախմատ, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ