Էդուարդ Սպերցյանի գոլը Ուրալի դեմ խաղում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի շրջանակում «Կրասնոդարը» 2:1 հաշվով հաղթեց «Ուրալին»։
«Կրասնոդարի» կազմից ողջ հանդիպմանը մասնակցեց Էդուարդ Սպերցյանը, ով, 59-րդ րոեպին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը, բացեց հանդիպման հաշիվն ու պաշտոնական խաղերում խփեց «ցլերի»` 2022 թ. առաջին գոլը։
Նշենք, որ Սպերցյանը ՌՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 17 խաղում դարձել է 4 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» վաստակեց 32 միավոր` բարձրանալով 5-րդ հորիզոնական։
«Ուրալը», 19 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, Ուրալ, ՌՊԼ