Էդուարդ Սպերցյանի գոլը Կրասնոդարին փրկեց պարտությունից Բալթիկայի դեմ խաղում🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» Կալինինգրադում հյուրընկալվելիս մրցեց «Բալթիկայի» դեմ։
Գոլառատ խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 2:2 հաշիվը։
«Ցլերի» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, ով 61-րդ րոպեին դիպուկ իրացեց 11-մետրանոցը` փրկելով հյուրերին պարտությունից։
23-ամյա ֆուտբոլիստը ՌՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում անցկացրած 12 խաղում խփել է արդեն 6 գոլ։
Այս ոչ-ոքիից հետո «Կրասնոդարը» վաստակեց 28 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։
«Բալթիկան», 11 միավորով, 13-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բալթիկա, Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար, Հայաստանի-հավաքական, ՌՊԼ