Սպերցյան․ «Այսպիսի նորամուտի մասին կարելի է միայն երազել»
Հայաստանի ազգային հավաքականը մարտի 31-ին աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 3-րդ տուրում սեփական հարկի տակ 3։2 հաշվով հիանալի հաղթանակ տարավ Ռումինիայի հավաքականի նկատմամբ։
Հանդիպման հերոսներից մեկը դարձավ Հայաստանի հավաքականի նորեկ Էդուարդ Սպերցյանը, ով, ընդմիջմանը դուրս գալով փոխարինման, նախ 56-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը, ապա 89-րդ րոպեին վաստակեց 11-մետրանոց հարվածի իրավունք, որն անվրեպ իրացրեց Տիգրան Բարսեղյանը, պարգևելով հաղթանակ։
Խաղից հետո Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ Սպերցյանը պատմել է իր նորամուտի տպավորությունների մասին․
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Էդուարդ Սպերցյան, Հայաստան-Ռումինիա, Հայաստանի-հավաքական