Էդուարդ Սպերցյանը հոբելյանական հանդիպումն է անցկացրել Կրասնոդարի կազմում 🎥
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 23-րդ տուրում «Կրասնոդարը» արտագնա խաղում 4:3 հաշվով հաղթեց «Պարի ՆՆ»-ին։
Հյուրերի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Էդուարդ Սպերցյանը, որը դարձավ դուբլի հեղինակ` գոլերից մեկը խփելով տուգանայինից կատարած հարվածով։
Հայ ֆուտբոլիստը «Կրասնոդարի» կազմում անցկացրեց հոբելյանական` 100-րդ հանդիպումը։ Այդ ընթացքում 23-ամյա ֆուտբոլիստը խփել է 32 գոլ, կատարել 23 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդուարդ Սպերցյան, Կրասնոդար