Էդուարդ Սպերցյանը դարձել է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է ռուսական Պրեմիեր լիգայի ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Թարմացման արդյունքում «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերային արժեքն ավելացել է 3 մլն եվրոյով` 6 մլն-ից դառնալով 9 միլիոն։
Նշենք, որ Սպերցյանը դարձել է ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստը` շրջանցելով Հենրիխ Մխիթարյանին («Ինտեր», 8 մլն եվրո) և Լուկաս Սելարայանին («Կալամբուս Քրյու», 8 մլն եվրո)։
Ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Սարգիս Ադամյանը («Քյոլն», 3.5 մլն եվրո), Տիգրան Բարսեղյանը («Սլովան», 2.2 մլն եվրո), Խորեն Բայրամյանը («Ռոստով», 1.8 մլն եվրո), Վարազդատ Հարոյանը («Անորտոսիս», 1.2 մլն եվրո), Վահան Բիչախչյանը («Պոգոն Շեցին», 1.2 մլն եվրո), Կամո Հովհաննիսյանը («Աստանա», 1 մլն եվրո) և Նորբերտո Բրիասկո Բալեկյանը («Բոկա Խունիորս», 900 հազ. եվրո)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Էդուարդ Սպերցյան, Լուկաս Սելարայան, Խորեն Բայրամյան, Կամո-Հովհաննիսյան, Հայաստանի-հավաքական, հայկական-ֆուտբոլ, Հենրիխ-Մխիթարյան, Նորբերտո Բրիասկո Բալեկյան, Սարգիս-Ադամյան, Վահան Բիչախչյան, Վարազդատ Հարոյան, Տիգրան-Բարսեղյան