ՄՅՈւ-ն երկմտում է Կավանիի պայմանագրի երկարաձգման հարցում
Ինչպես տեղեկացնում է Manchester Evening News-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» երկմտում է թիմի կենտրոնական հարձակվող Էդինսոն Կավանիի պայմանագրի երկարաձգման շուրջ։
Բանն այն է, որ ուրուգվայցու և մանկունյական ակումբի պայմանագրում կա կետ, համաձայն որի, այն կարող է ևս մեկ տարով երկարաձգվել, սակայն թիմի ղեկավարությունը դեռևս չի շտապում ակտիվացնել այն։
Հաղորդվում է, որ «կարմիր սատանաներին» չի գոհացնում 34-ամյա ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակը։ Թիմում դժգոհ են, որ Կավանին մկանային վնասվածք է ստացել և վերջին հանդիպումներում բացակայում է ակումբի հայտացուցակից։
Ավելի վաղ Կավանիի հայրը «Յունայթեդում» ֆուտբոլիստի կարգավիճակի մասին գրել էր․ «Տղայիս դուր չի գալիս Անգլիան։ Նա հիասթափված է, որ «նեգրիտո» բառի համար որակազրկեցին իրեն։ Նա ցանկանում է հեռանալ ամռանը»։
Հիշեցնենք, որ հարձակվողը Instagram-ում ռասիստական արտահայտություն թույլ տալու համար Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի կողմից որակազրկվել էր 3 խաղով։
Ընթացիկ մրցաշրջանում «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Էդինսոն Կավանին մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էդինսոն-Կավանի, Մանչեսթեր-Յունայթեդ, Պրեմիեր-լիգա, տրանսֆերներ