Էդերսոնն աստղաբաշխական պայմանագիր է համաձայնեցրել իր հավանական նոր ակումբի հետ
«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոնը մոտ է կարիերան Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրի» կազմում շարունակելուն։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ «Ալ Նասրը» բանակցել է 30-ամյա դարպասապահի հետ և մինչև 2026 թ. հունիսի 30-ը պայմանագիր համաձայնեցրել նրա հետ. այն ունենալու է ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Բրազիլացի դարպասապահը պայմանագիրը կնքելու դեպքում վաստակելու է տարեկան 30 մլն եվրո աշխատավարձ։
Այժմ «Ալ Նասրը» Էդերսոնի տեղափոխության հարցում բանակցություններ պետք է սկսի նաև «Մանչեսթեր Սիթիի» հետ։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյին հայտնի է դարձել, որ «քաղաքաբնակները» դեմ չեն վաճառել Էդերսոնի տրանսֆերը, եթե ստանա համապատասխան առաջարկ ու եթե դարպասպահն անձամբ ցանկանա հեռանալ ակումբից։
Եթե գործարքը կայանա, հաջորդ մրցաշրջանում Անգլիայի չեմպիոնի հիմնական դարպասապահ է դառնալու գերմանացի Շտեֆան Օրտեգան, որը վերջերս է երկարաձգել պայմանագիրը «Սիթիի» հետ։
Էդերսոնը «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2017 թ. ամռանը և ակումբում 332 խաղում դարպասը 155 անգամ պահել է անառիկ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Նասր, Էդերսոն, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլո Սկիրա, Սաուդյան Արաբիա, Սաուդյան Արաբիայի առաջնություն, Սաուդյան Արաբիայի Պրո լիգա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո