Էդգար Բաբայանը Հոբրոյին փրկել է պարտությունից?
Դանիական Սուպեր լիգայի 16-րդ տուրում «Հոբրոն» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորշելանդին»։ Խաղն ավարտվել է 2։2 հաշվով։
Տանտերերի կազմում խաղին մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Բաբայանը։ 90+5-րդ րոպեին «Հոբրոն» վաստակել է 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրել է հենց Էդգարը՝ փրկելով իր թիմին պարտությունից։
# Էդգար Բաբայան, Հայաստանի-հավաքական, Հոբրո