Զլատան․ «Կորոնավիրուսը ինձ մարտահրավեր նետելու համարձակություն ունեցավ»
Ինչպես գիտեք, «Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով։ Շվեդ ֆուտբոլիստը սեպմտեբերի 24-ին Covid-19-ի դրական թեստ է հանձնել, ինչից հետո նա Twitter-ում կատարել է հետևյալ գրառումը․
«Երեկ իմ թեստի պատասխանը բացասական էր, իսկ այսօր՝ դրական։ Որևէ ախտանշան չունեմ։
Կորոնավիրուսն ինձ մարտահրավեր նետելու համարձակություն ունեցավ․ վատ գաղափար է»,- եզրափակել է Զլատանը։
# Զլատան-Իբրահիմովիչ, կորոնավիրուս, Միլան