Զլատանի որդին կարիերան կշարունակի «Այաքսում» 📸
Լեգենդար, շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի որդին` Մաքսիմիլիան Իբրահիմովիչը, կտեղափոխվի «Այաքս», սոցցանցերում գրում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Նիդերլանդների 36-ակի չեմպիոնը կվարձակալի 19-ամյա ֆուտբոլիստին։ Ամստերդամը ներկայացնող ակումբը վարձակալության ավարտին կունենա նաև վինգերի տրանսֆերային իրավունքը գնելու պայմանագրային իրավունք։
Մաքսիմիլիան Իբրահիմովիչը ծնվել է Շվեդիայի Լունդ քաղաքում։ Նա 2022թ. օգոստոսից հանդես էր գալիս «Միլանի» համակարգում։
Իբրահիմովիչը հանդես է եկել «ռոսոներիի» Մ17, 18, 19 ու երիտասարդական թիմերում, որոնց կազմում ընդհանուր մասնակցել է 85 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Զլատան Իբրահիմովիչը կարիերայի ընթացքում 2001-2004թթ. նույնպես հանդես է եկել «Այաքսի» կազմում, 110 խաղում գրանցել 48 գոլ ու 17 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Այաքս, Զլատան-Իբրահիմովիչ, Մաքսիմիլիան Իբրահիմովիչ, Միլան Բադել, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո