Զլատանը վարակվել է կորոնավիրուսով
Ինչպես տեղեկացնում է «Միլանի» պաշտոնական կայքը, ակումբի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վարակվել է կորոնավիրուսով։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը ինքնամեկուսացել է իր տանը։ 38-ամյա հարձակվողը միանշանակ բաց է թողնելու այսօր՝ սեպտեմբերի 24-ին Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում կայանալիք Նորվեգիան ներկայացնող «Բուդե/Կլիմտի» դեմ խաղը։
Հայտնի է, որ «ռոսոներիների» կազմից վարակվել է նաև կենտրոնական պաշտպան Լեո Դուարտեն։
# Զլատան-Իբրահիմովիչ, կորոնավիրուս, Միլան