Զլատան. «Իմ հեռանալուց հետո Ֆրանսիայում ամեն ինչ անկում ապրեց»
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Ֆրանսիայի վրա իր ունեցած ազդեցության մասին.
«Իմ հեռանալուց հետո Ֆրանսիայում ամեն ինչ անկում ապրեց։ Այնտեղ այլևս խոսելու բան չունեն։
Ֆրանսիան իմ կարիքն ունի, իսկ ես` ոչ։ Նույնիսկ եթե դուք ունեք Մբապե, Նեյմար, Մեսսի, դա ձեզ չի օգնի, քանի որ դուք չունեք Աստված»,- նշել է 41-ամյա ֆուտբոլիստը Canal+-ի եթերի ժամանակ, որը մեջբերում է Get French Football News-ը։
Հավելենք, որ շվեդ հարձակվողը 2012-2016 թվականներին հանդես է եկել «Պարի Սեն-Ժերմենի» կազմում` անցկացրած 180 խաղում դառնալով 156 գոլի և 61 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, ՊՍԺ