Զլատանը կնկարահանվի Աստերիքսի և Օբելիքիսի մասին պատմվող հերթական ֆիլմում
«Միլանի» և Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կնկարահանվի Աստերիքսի և Օբելքիսի մասին հանարահայտ կոմիքսի ֆիլմաշարի 5-րդ մասում։
Զլատանը ֆիլմում խաղալու է հռոմեացի լեգեոներ Անտիվիրուսի դերը։ Այդ մասին 39-ամյա ֆուտբոլիստը տեղեկացրել է Instagram-ի իր պաշտոնական էջում։
Հավելենք, որ ֆիլմի պրեմիերան սպասվում է 2022 թվականին։
Վերջում նշենք, որ Աստերիքսի և Օբելիքսի մասին պատմվող ֆիլմերը նկարահանվում են «Աստերիքիս արկածները» կոմիքսների մոտիվներով, որոնք ստեղծել են ֆրանսիացիներ Ռենե Գոսինին ու Ալբեր Ուձերոն։
Աստերքսի և Օբելիքսի մասին ֆիլմերում ժամանակին նկարվել են նաև «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, հանարահայտ բասկետբոլիստ Թոնի Փարկերը, Ֆորմուլա 1-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերը, ֆրանսիացի թենիսիստուհի Ամելի Մորեսմոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աստերիքս և Օբելիքս, Զլատան-Իբրահիմովիչ, Միլան, Շվեդիայի ազգային հավաքական