Զինեդին Զիդանը վթարի է ենթարկվել
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը երեկ՝ փետրվարի 8-ին, թիմի հերթական մարզմանն ընթանալիս վթարի է ենթարկվել։ Դեպքը տեղի է ունեցել «արքայական» ակումբի «Վալդեբեբաս» մարզաբազայից ոչ հեռու։
Զիդանն իր վարած Audi-ով բախվել է մեկ այլ մեքենայի, որի արդյունքում ֆրանսիացի մասնագետի վարած մեքենան վնասվել է։ Բարեբախտաբար՝ Զիդանը չի տուժել։
47-ամյա մասնագետը վթարի մյուս մասնակից վարորդի հետ կարգավորել է բոլոր փաստաթղթային հարցերը և ժամանակին հասել է իր թիմի մարզմանը։ AS-ը հրապարակել է պատահարի լուսանկարը։

«Ռեալը» իր հերթական հանդիպումը կանցկացնի այսօր՝ փետրվարի 9-ին՝ մրցելով «Օսասունայի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 19։00-ին։
# Զինեդին-Զիդան, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Օսասունա