Զիդան․ «Ատալանտայի դեմ խաղը մեզ համար եզրափակիչ է»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Ատալանտայի» դեմ կայանալիք պատասխան հանդիպման մասին։ Հիշեցնենք, որ Բերգամոյում կայացած առաջին հանդիպումը ավարտվել է «սերուցքայինների» հաղթանակով 1։0 հաշվով։
«Ամեն ինչ սկզբից ենք սկսում, որովհետև առայժմ մենք ոչնչի չենք հասել։ Պետք է ևս մեկ լավ հանդիպում անցկացնել, որպեսզի առաջ գնանք։ Մենք չենք կարող թույլ տալ մեզ մտածել, թե արդեն հաջորդ փուլում ենք, քանի որ հաղթել ենք առաջին խաղում։
Հիմա մենք միայն այդ հանդիպման մասին ենք մտածում․ «Ատալանտայի» դեմ խաղը մեզ համար եզրափակիչ է։ Եթե մենք ուզում ենք հաղթահարել մի թիմի արգելք, որը շատ բաների է ընդունակ, ապա մենք պետք է փայլուն հանդիպում անցկացնենք»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 16-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Զինեդին-Զիդան, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ