«Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր». «Ռեալի» երկրպագուների պաստառը 🎥
«Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր». «Ռեալի» երկրպագուների պաստառը 🎥
14/01/2026 - 11:21

Մադրիդի «Ռեալի» երկրպագուներն ակումբի` Վալդեբեբասի մարզաբազայի մոտակայքում պաստառ են փակցրել, որի վրա գրված է.

«Զիզու, նավը խորտակվում է, վերադարձի՛ր»։

Երկրպագուները պաստառը փակցրել են ակումբի գլխավոր մարզչի պաշտոնից Չաբի Ալոնսոյի հեռացման ու նրա փոխարեն Ալվարո Առբելոայի նշանակման օրը` հունվարի 12-ին։

Հիշեցնենք, որ Զինեդին Զիդանը 2016-18 և 2019-21թթ. մարզել է «Ռեալը»։ Ակումբը նրա գլխավորությամբ 11 տիտղոս է նվաճել, այդ թվում` երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025