Զիդանի թիմն անկասելի է?
Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Ատլետիկո Մադրիդի» դեմ։
Հավասար առաջին խաղակեսում կողմերը փորձում էին գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։ Որոշ դրվագներում հյուրերն ավելի վտանգավոր էին գործում, սակայն առաջին խաղակեսում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից Զինեդին Զիդանի սաները նախաձեռնություն վերցրին իրենց ձեռքը և մինչև վերջ բաց չթողեցին այն։ 56-րդ րոպեին բացվեց խաղի հաշիվը։ Ֆերլան Մենդիի եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Կարիմ Բենզեման, ով իր կարիերայում «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում առաջին անգամ գրավեց հավերժ մրցակցի դարպասը։
Հանդիպման մնացած հատվածում Դիեգո Սիմեոնեի սաները խաղը փրկելու անհույս ճիգեր գործադրեցին, որոնք ապարդյուն էին։
Այսպիսով, «արքայական» ակումբն անցկացրեց 21-րդ անպարտելի խաղը և 46 միավորով վստահ գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ատլետիկոն» 36 միավորով մնաց 5-րդ հորիզոնականում։
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Կարիմ-Բենզեմա, Ռեալ Մադրիդ