Աղբյուր․ «Ռեալի ղեկին մնալու համար Զիդանը պետք է հաղթի Չեմպիոնների լիգան»
Ինչպես տեղեկացնում է As-ը, Զինեդին Զիդանի ապագան «Ռեալի» ղեկին կախված է «սերուցքայինների» արդյունքից Չեմպիոնների լիգայի մրցաշարում։
Բանն այն է, որ «արքայական» ակումբն արդեն դուրս է մնացել Իսպանիայի Գավաթի և Սուպեր գավաթի մրցաշարերից, իսկ Լա լիգայի ընթացիկ մրցաշարում արդեն 10 միավոր զիջում է առաջատար «Ատլետիկոյին»։
Աղբյուրը վստահեցնում է՝ որպեսզի ֆրանսիացի մասնագետը խուսափի պաշտոնանկությունից, պետք է հաղթի Չեմպիոնների լիգան։
Ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակչի շրջանակում «Ռեալը» կմրցի «Ատալանտայի» դեմ։
Հանդիպումները տեղի կունենան փետրվարի 24-ին և մարտի 10-ին։
Հիշեցնենք, որ այս պահին Զիդանի սաները Լա լիգայի ընթացիկ առաջնությունում 20 խաղերից հետո իրենց ակտիվում ունեն 40 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում։
Հիշեցնենք, որ 48-ամյա մարզիչը մարզում է «սերուցքայիններին» 2019 թվականի մարտի 11-ից։
Մարզչի և ակումբի պայմանագիրը ուժի մեջ է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Լա լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ