Զիդանը պատմել է, թե ինչու է ԱԱ-2006-ի եզրափակիչում «Պանենկայով» իրացրել 11-մետրանոցը 🎥
Զիդանը պատմել է, թե ինչու է ԱԱ-2006-ի եզրափակիչում «Պանենկայով» իրացրել 11-մետրանոցը 🎥
03/03/2026 - 10:16

Ֆրանսիայի ազգային հավաքականի լեգենդար ավագ, նախկին կիսապաշտպան Զինեդին Զիդանը խոսել է աշխարհի 2006թ. առաջնության եզրափակիչում իրացրած 11-մետրանոցի մասին, հայտնում է L’Équipe-ը։

««Պանենկան» յուրօրինակ հնարք է, բայց ես ստիպված դա կիրառեցի, քանի որ դարպասում Ջիջի Բուֆոնն էր։ Նա ինձ շատ լավ էր ճանաչում։ Ես պետք է զարմացնեի նրան, և երբ վերցրի գնդակը, գիտեի արդեն, որ այդպես կհարվածեմ։

Երբ 11-մետրանոցներ էի իրացնում, աջ ոտքով գնդակը ձախ էի ուղարկում։ Այս անգամ ոտքս ցույց չտվեցի։ Մտածում էի, որ ինչ-որ նոր բան պետք է մտածեի` Բուֆոնի դեմ հակախաղ գտնելու համար։

Եթե վրիպեի, կարծում եմ, այքնան էլ մեծ նշանակություն չէր ունենա, քանի որ շատ ժամանակ կար խաղալու։

Բավարված եմ այն ամենից, ինչ արել եմ։ Ընդհանուր առմամբ, այդպես եմ հարվածել բնազդաբար ու սրտով, առանց հաշվարկի։ Ստեղծագործելու համար պետք է նաև ինքնաբուխ լինել։

Մարդկանց դուր են գալիս խենթությունները, ստեղծագործական միտքը, այն պահերը, երբ հետաքրքիր իրադարձություններ են լինում։ Կարևոր չէ` հաջողությա՞ն կհասնես, թե՞ ոչ։ Կարևորն էմոցիաներ ստեղծելն է»,- ասել է Զիդանը։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2006-ի եզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով պարտվել է Իտալիայի թիմին։ Հանդիպումը, լրացուցիչ ժամանակը ներառյալ, ավարտվել է 1:1 հաշվով։

Եզրափակիչի 7-րդ րոպեին Զիդանը «Պանենկա» տեսակի հարվածով 11-մետրանոցից գրավել է Ջանլուիջի Բուֆոնի դարպասը` բացելով խաղի հաշիվը։ 19-րդ րոպեին իտալացիների պատասխան գոլը խփել է Մարկո Մատերացին։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսում` 110-րդ րոպեին, Զիդանը Մատերացիին գլխով հարվածելու համար հեռացվել է դաշտից։ Դա ֆրանսիացի կիսապաշտպանի կարիերայի վերջին հանդիպումն էր։

Զիդանն ԱԱ-2006-ի 6 խաղում խփել է 3 գոլ, կատարել 2 ասիստ` ճանաչվելով մրցաշարի լագագույն ֆուտբոլիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026