Զիդանը մոտ է մարզչական աշխատանքի վերադառնալուն
Զինեդին Զիդանը, մեծ հավանականությամբ, կնշանակվի Ֆրանսիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
54-ամյա մասնագետը մինչև 2030թ. օգոստոսի 1-ը պայմանագիր է համաձայնեցրել «Եռագույնների» հետ։
Դիդյե Դեշամն արդեն հայտնել է, որ ԱԱ-2026-ի երրորդ տեղի համար նախատեսված խաղից հետո կլքի ֆրանսիացիների գլխավոր մարզչի պաշտոնը, որը զբաղեցնում է 2012թ. հուլիսից։
Զիդանը մարզչական կարիերայի ընթացքում գլխավորել է միայն Մադրիդի «Ռեալը»։ Նա «Արքայական ակումբում» աշխատել է 2016-18 և 2019-21 թվականներին։
Մադրիդյան գրանդը ֆրանսիացի մասնագետի գլավորությամբ 263 խաղորմ տարել է 174 հաղթանակ, գրանցել 53 ոչ-ոքի, կրել 36 պարտություն, նվաճել 11 տիտղոս, այդ թվում` 2016-18թթ. երեք անգամ անընդմեջ դառնալով Չեմպիոնների լիգայի հաղթող։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Զինեդին-Զիդան, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, Ֆրանսիայի հավաքական