Զիդանը հայտնել է, որ ակումբի երկու ֆուտբոլիստներ ապաքինվել են վնասվածքից
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը առաջնության վերսկսումից առաջ խոսել է ակումբի ֆուտբոլիստներ Էդեն Ազարի և Մարկո Ասենսիոյի ֆիզիկական վիճակի մասին․
«Լավ նորությունն այն է, որ Ազարն ու Ասենսիոն բավականին ժամանակ ունեին, որպեսզի պատրաստվեին։ Նրանք մարզվում են նորմալ ռեժիմով և երկուսն էլ պատրաստ են վերադառնալ խաղադաշտ։ Սա հիանալի նորություն է «Ռեալի» համար»,- ֆրանսիացի մարզչի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ հունիսի 11-ին իսպանական Լա լիգան եռամսյա դադարից հետո վերսկսվել է։ «Ռեալը» իր հանդիպումը կանցկացնի վաղը՝ հունիսի 14-ին՝ մրցելով «Էյբարի» դեմ։ Խաղը կայանալու է «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում։
# Էդեն-Ազար, Էյբար, Լա-լիգա, Մարկո Ասենսիո, Ռեալ Մադրիդ