Զիդան․ «Կարող ես 10 տարվա պայմանագիր կնքել և հեռանալ հաջորդ օրը, կամ հակառակը»
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է մարզչական աշխատանքի առանձնահատկությունների մասին․
«Ֆուտբոլային աշխարհն այնպիսին է, ինչպիսին կա։ Ես ֆուտբոլ միշտ եմ սիրել։ Կյանքն ինձ հնարավորություն է ընձեռնել խաղալ այս մեծագույն ակումբի կազմում և մարզել այն։ Ես վայելում եմ յուրաքանչյուր վայրկյանը։ Այն, ինչ ես կարող եմ անել, վայելելն է, քանզի մի օր այս ամենը կավարտվի։
Ես չեմ պատրաստվում շատ հեռուն նայել․ իմ ուշադրության կենտրոնում հաջորդ հանդիպումն է։ Կարող ես 10 տարվա պայմանագիր կնքել և հեռանալ հաջորդ օրը, կամ հակառակը։ Ինձ մոտիվացնում են ամենօրյա սուր զգացողությունները»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերն է մեջբերել «սերուցքայինների» պաշտոնական կայքը։
Հիշեցնենք, որ ներկա պահին Լա լիգայի շրջանակում «Ռեալը» 27 խաղերից հետո վաստակել է 57 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ իրենից առաջ թողնելով «Բարսելոնայի» (59 միավոր) և «Ատլետիկոյին» (63 միավոր)։
Պրիմերայի 28-րդ տուրի շրջանակում՝ այսօր՝ մարտի 20-ին՝ Երևանի ժամանակով 19։15-ին Զիդանի թիմն արտագնա խաղում ուժերը կչափի «Սելտայի» դեմ։
Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա մարտի 19-ին կայացած վիճակահանության արդյունքում պարզ դարձավ, որ մրցաշարի 1/4 եզրափակչի շրջանակում «արքայական» ակումբը կմրցի «Լիվերպուլի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զինեդին-Զիդան, Լա լիգա, Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սելտա