Զիդանը Ազարի մասին. Երբ ես տեղափոխվեցի Ռեալ, ես 29 տարեկան էի և լի էի ուժերով

Զիդանը Ազարի մասին. Երբ ես տեղափոխվեցի Ռեալ, ես 29 տարեկան էի և լի էի ուժերով

20/07/2019 - 15:43

«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կարծիք է հայտնել թիմի նորեկ Էդեն Ազարի մասին:

«Նա որոշիչ խաղացող է: Էդենը գոլեր է խփում և տարբերություն է ստեղծում: Նա դա ցուցադրել է իր ողջ կարիերայի ընթացքում և հիմա նա մեզ մոտ է:

Մենք նրա որակական հատկանիշներից առավելագույնը կկորզենք: Էդենին պետք էր այսպիսի ակում, ինչպիսին «Ռեալն» է, որպեսզի դառնար ավելի լավը: Մեր ակումբում ինչ-որ յուրահատուկ բան կա, մենք բոլորս դա գիտենք:

Երբ ես տեղափոխվեցի Ռեալ, ես 29 տարեկան էի և լի էի ուժերով: Ես խաղացի 5 տարի և մի քանի բան ավելի լավացրեցի:

Էդենի մոտ նույն իրավիճակն է: Մենք հասկանում ենք, թե նա ինչպիսի խաղացող է: Նա մեզ շատ բան կտա:»,- Զիդանի խոսքերն է մեջբերում «Ռեալի» պաշտոնական կայքը:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023