«Զզվել եմ այս գնդակներից. միշտ նույն բանն է». Ման. Սիթիի սպորտային տնօրենը` ՉԼ վիճակահանության մասին
«Մանչեսթեր Սիթիի» սպորտային տնօրեն Չիկի Բեգիրիստայնը խոսել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանության մասին.
«Զզվել եմ այս գնդակները. միշտ նույն բանն է։ Նախորդ տարի էլ էր նույն վիճակահանությունը. միայն «Լիվերպուլին» «Արսենալն» է փոխարինել։
Կփորձենք հիշել, թե ինչ կատարվեց նախորդ մրցաշրջանում. չէ՞ որ մեզ հաջողվեց դուրս գալ եզրափակիչ։
Մրցակիցն ամենաշատն է հաղթել Չեմպիպիոնների լիգան։ Նրանք շատ կայուն են այս մրցաշարում` միշտ հասնելով վճռորոշ փուլեր։
Այդուհանդերձ, մենք մեզ ուժեղ թիմ ենք համարում և լավ մրցաշրջան ենք անցկացնում։
Չեմպիոնների լիգան «Ռեալ Մադրիդի» մրցաշարն է։ Նրանք կարող են վատ հանդես գալ Լա լիգայում, բայց Չեմպիոնների լիգայում նրանց գործերը միշտ լավ են»,- Բեգիրիստայնի խոսքը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» մրցելու է «Ռեալ Մադրիդի» դեմ։ Կողմերը մրցաշարի փլեյ-օֆֆ փուլում հանդիպելու են երրորդ տարին անընդմեջ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Չիկի Բեգիրիստայն, Ռեալ Մադրիդ