Զայրացած Մեսին փորձել է ներխուժել մրցավարների հանդերձարան 🎥
«Ինտեր Մայամիի» ավագ Լիոնել Մեսին դժգոհ է մնացել «Լոս Անջելեսի» դեմ ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության առաջին հանդիպման (0:3) մրցավարությունից, հայտնում է Infobae-ն։
Հանդիպումից հետո «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը զայրացած փորձել է ներխուժել մրցավարների հանդերձարան։
Արգենտինացի հարձակվողին հետ է պահել նրա խաղընկեր Լուիս Սուարեսը։
«Լոս Անջելես» – «Ինտեր Մայամի» հանդիպումը սպասարկել է կանադացի մրցավար Պիեր-Լյուկ Լազյեն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml