Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է 125%-ով
Հեղինակավոր Transfermarkt կայքը թարմացրել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները։
Ամենաշատ տրանսֆերային արժեքի աճ գրանցել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով այժմ գնահատվում է 9 մլն եվրո։ 18-ամյա ֆուտբոլիստի արժեքն ավելացել է 125%-ով կամ 5 մլն եվրոյով։
Հայազգի ֆուտբոլիստին հաջորդում է «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ռիֆատ Ժեմալետդինով, ում արժեքը 4 մլն եվրոյից դարձել է 7.5 միլիոն։
Զախարյանի թիմակից Կոնստանտին Տյուկավինն էլ 3-ից դարձել է 6.5 մլն եվրո։
Հատկանշական է, որ Արսեն Զախարյանը դարձել է ՌՊԼ-ի` Մ-21 տարեկանների շրջանակում ամենաթանկարժեք ֆուտբոլիստը։
Բացի դրանից, նա տեղ է գտել նաև ողջ աշխարհի Մ-19 տարեկան ֆուտբոլիստների թոփ-20-ում` զբաղեցնելով 16-րդ հորիզոնականը։
Մ-19 տարեկանների շրջանակում աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստը «Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին է, ում արժեքը գնահատվում է 80 մլն եվրո։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Transfermarkt, Արսեն Զախարյան, Դինամո-Թբիլիսի, Լոկոմոտիվ, Կոնստանտին Տյուկավին, Պեդրի, Ռիֆատ Ժեմալետդինով, ՌՊԼ