Զախարյանի համար մրցաշրջանն ավարտված է
«Ռեալ Սոսիեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ ֆուտբոլիստի համար մրցաշրջանն ավարտված է.
«Անիմաստ է սպասել, որ ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը կվերադառնա խաղադաշտ։ Նրա վնասվածքը կրկնվել է, իսկ մրցաշրջանի վերջին մի քանի խաղի համար ակումբի մարզչական շտաբը ռիսկի չի դիմի։ Այժմ նա ապաքինվում է ըստ ծրագրի և ֆիզիկական վարժություններ կատարում»,- գործակալի խոսքը մեջբերում է Матч ТВ–ն։
Հիշեցնենք, որ 21-ամյա Զախարյանը փետրվարից ապաքինվում է ազդրի քառագլուխ մկանի վնասվածքից։ Նա նախորդ տարի օգոստոսին էլ ստացած ոտքի վնասվածքի պատճառով էլ բացակայայել էր 6 ամիս։ Հայ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է ընդամենը 4 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արսեն Զախարյան, Գենադի Գոլուբին, Ռեալ Սոսիեդադ, Ռուսաստանի հավաքական