Զախարյանը տպավորիչ գոլ է խփել` օգնելով «Ռեալ Սոսիեդադին» խոշոր հաշվով հաղթել «Լեգանեսին» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալ Սոսիեդադը» տնային խաղում 3:0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։
Ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ բասկյան ակումբի մեկնարկային կազմում էր Ռուսաստանի հավաքականում հանդես եկող հայ կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որը 12-րդ րոպեին հեռահար հարվածով գրավել է մրցակցի դարպասն ու բացել հաշիվը։
21-ամյա ֆուտբոլիստը նախորդ տարվա օգոստոսից ապաքինվում էր ծանր վնասվածքից և միայն փետրվարի 2-ին է վերադարձել խաղադաշտ և բոլոր մրցաշարերի 4 խաղում խփել է 1 գոլ, կատարել 1 ասիստ։
«Լեգանեսի» դեմ խաղում Իմանոլ Ալգուասիլի գլխավորած թիմից մեկական գոլ էլ խփել են Տակեֆուսա Կուբոն ու Խոն Անդեր Օլասագաստին։
«Ռեալ Սոսիեդադը» 34 միավորով բարձրացել է 9-րդ տեղ, «Լեգանեսը» 24 միավորով 16-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից