Զախարյանը չի կարողացել միանալ Ռուսաստանի հավաքականի հավաքին
Մոսկվայի «Դինամոյի» հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը Ռուսաստանի հավաքականի հետ չի մեկնել Ավստրիա՝ մասնակցելու Եվրոյի-2020-ի պատրաստական ուսումնամարզական հավաքին։
Ինչպես տեղեկացնում է Ռուսաստանի հավաքականի Telegram-ի պաշտոնական ալիքը, 17-ամյա ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է անգինայի կլինիկական նշաններ, ինչը պարզվել է արյան անալիզի միջոցով։
«Պայմանավորված հիվանդությամբ` նա կմնա Մոսկվայում՝ գտնվելով վերահսկողության տակ և կանցնի թերապիայի հատուկ կուրս։
Եթե առաջիկա օրերին նրա վիճակը բարելավվի, ապա կմիանա Ավստրիայում հավաք անցկացնող հավաքականին»,- նշվում է պաշտոնական հայտարարության մեջ։
Հավելենք, Ռուսաստանի հավաքականը Ավստրիա կմեկնի այսօր՝ մայիսի 22-ին։
Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանն առաջին անգամ է հրավիրվել Ռուսաստանի գլխավոր հավաքական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Ռուսաստանի հավաքական, Ստանիսլավ Չերչեսով