Զախարյանը նշել է, թե ինչու է ընտրել Ռուսաստանի, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը
«Դինամո Մոսկվայի» 17-ամյա կիսապաշտան Արսեն Զախարյանը, ով վերջերս առաջին անգամ հրավեր է ստացել Ռուսաստանի գլխավոր հավաքականից, պարզաբանել է ազգային հավաքականի ընտրության հարցը։
– Քո առաջ ընտրություն էր խաղալ Ռուսաստանի կամ Հայաստանի հավաքականի կազմում։ Ո՞րն էր Ռուսաստանի հավաքականի օգտին ընտրություն կատարելու գլխավոր հանգամանքը։
– Այո՛, վերջին կես տարում ես երկու առաջարկ եմ ստացել։ Բայց ես մասնակցել եմ երիտասարդական հավաքականի խաղերին, հետո գնացել եմ Եվրոպայի առաջնություն, ինչից հետո ինձ հրավիրեցին ազգային հավաքական։ Ամեն ինչ այնքան արագ ստացվեց, որ նույնիսկ ընտրության ժամանակ չեղավ։ Խաղային փորձը շատ բան որոշեց ու ես հույս ունեմ օգնել հավաքականին, իսկ որոշ ժամանակ անց նաև խաղալ,- նշել է հայազգի ֆուտբոլիստը, ում խոսքերը մեջբերում է Sport24-ի թղթակից Արման Նավասարդյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Հայաստանի հավաքական, Ռուսաստանի հավաքական