Զախարյանը մտել է ՌՊԼ-ի պատմության մեջ
Հուլիսի 23-ին մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2021/22 մրցաշրջանը, որի մեկնարկային խաղում Մոսկվայի «Դինամոն» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Ռոստովին»։
Հանդիպման ու ընդհանրապես ՌՊԼ-ի նոր մրցաշրջանի առաջին գոլը 20-րդ րոպեին խփեց մոսկովյան ակումբի 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը։
Պարզվում է` այդ գոլի շնորհիվ Զախարյանը մտել է ՌՊԼ-ի պատմության մեջ։
Ինչպես տեղեկացնում է OptaIvan-ը, երիտասարդ ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայի շրջանակում խփել է իր չորրորդ գոլը` դառնալով մրցաշարի պատմության երրորդ ամեներիտասարդ ֆուտբոլիստը, ով հասել է նման նվաճման։
Զախարյանը գոլ խփելու օրը եղել է 18 տարեկան և 58 օրական։
Այդ ցուցանիշով ամենաերիտասարդը Ժանո Անանիձեն է (17 տարեկան և 284 օրական), ում հաջորդում է Ալեքսանդր Կոկորինը (18 տարեկան և 44 օրական)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեքսանդր Կոկորին, Արսեն Զախարյան, Դինամո Մոսկվա, Ժանո Անանիձե, Ռոստով, ՌՊԼ