Զախարյանը կարող է հեռանալ «Ռեալ Սոսիեդադից»
«Ռեալ Սոսիեդադի» գլխավոր մարզիչ Պելեգրինո Մատարացոն հույսեր չի կապում ակումբի կիսապաշտպան Արսեն Զախարյանի հետ, սոցցանցերում գրում է լրագրող Մարկո Անտոնիո Սանդեն։
Հայ կիսապաշտպանը հայտնվել է ակումբի այն ֆուտբոլիստների ցանկում, որոնք, մեծ հավանականությամբ, շուտով կլքեն «Սոսիդադը»։
Մատարացոն առանձնազրույց է ունեցել այդ ֆուտբոլիստների, այդ թվում` Զախարյանի հետ։
Ռուսաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստից բացի, բասկյան ակումբը կարող են լքել նաև կիսապաշտպան Միկել Գոտին ու հարձակվող Խոն Կարիկաբուրուն։
«Սոսիեդադի» կազմի կրճատումն սկսվել է Ումար Սադիքից։ Նիգերիացի հարձակվողը դեռ 2025թ. հունվարին էր վարձավճարով տեղափոխվել «Վալենսիա», իսկ վերջերս «չղջիկները» 5 միլիոն եվրոյով գնեցին նրա տրանսֆերային իրավունքը։
22-ամյա Զախարյանը «Ռեալ Սոսիեդադում» հանդես է գալիս 2023թ. օգոստոսից, 60 խաղում գրանցել է 3-ական գոլ ու ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արսեն Զախարյան, Պելեգրինո Մատարացո, Ռեալ Սոսիեդադ, Ռուսաստանի հավաքական, տրանսֆերներ