Զախարյան. «Երջանիկ էի, որ հավաքական հրավիրվածների թվում էի»
Օգոստոսի 16-ին Ռուսաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը հրապարակել է այն ֆուտբոլիստների անունները, ովքեր նախապատրաստվելու են սեպտեմբերին ԱԱ-2022-ի որակավորման փուլի շրջանակում կայանալիք երեք հանդիպումներին։
Հրավիրվածների թվում էր նաև «Դինամո Մոսկվայի» 18-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը, ով այդ առթիվ կիսվել է իր տպավորություններով.
«Իհարկե, երջանիկ էի, երբ իմացա, որ հավաքական հրավիրվածների թվում էի։ Առավել ևս, որ նախորդ անգամ չկարողացա ամբողջությամբ զգալ հավաքականի մթնոլորտը։ Ես կաշխատեմ ու կապացուցեմ, որ մարզչական շտաբն ինձ իզուր չէ, վստահում է։
Հրավերի մասին իմացել եմ ակումբի կողմից ուղարկված նամակներից։ Իհարկե, հուսով էի նորից հայտնվել երկրի գլխավոր թիմում, սակայն փորձում էի ոչ թե մտածել դրա մասին, այլ կենտրոնանալ իմ խաղի և ակումբի արդյունքների մասին»,- երիտասարդ կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է «Դինամոյի» պաշտոնական կայքը։
Հավելենք, Ռուսաստանի հավաքականը 2022 թ. Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակում սեպտեմբերին կմրցի համապատասխանաբար Խորվաթիայի (սեպտեմբերի 1), Կիպրոսի (սեպտեմբերի 4) և Մալթայի (սեպտեմբերի 7) ընտրանիների դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Արսեն Զախարյան, Ռուսաստանի հավաքական, Վալերի Կարպին