Երնեկ թե այս նոր տարին․․․

Երնեկ թե այս նոր տարին․․․

31/12/2020 - 20:41

Interfootball-ի սիրելի հետևորդներ, դաժան 2020 թվականի ավարտին հաշված ժամեր են մնացել։ Այն անչափ դժվար ստացվեց ողջ հայ ազգի համար․․․ Մարտ ամսից վրա հասավ կորոնավիրուսի համաճարակը, իսկ սեպտեմբերի 27-ից բռնկվեց արցախա-ադրբեջանական չարաբաստիկ պատերազմը։ Երևույթներ, որոնք վերջնականապես խաթարեցին ու փոխեցին մեր կյանքը, ինչի հետևանքով կորցրինք բազմաթիվ հարազատներ ու ընկերներ։

Բոլոր անունները դժվար կլինի թվել, սակայն, տղե՛րք, հպարտանում ենք ձեզնով ու խոնարհվում ենք բոլորիդ առաջ։ Դուք տվեցիք ձեր կյանքը, որպեսզի մենք ապրենք․․․

Դժվար է փախչել իրականությունից և ապրել բնականոն կյանքով, սակայն 2021 թվականին պետք է տոկուն և ուժեղ լինենք՝ գիտակցելով նաև, որ կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք ապրել Եռաբլուրում պառկած բազմաթիվ հերոս տղերքի համար, պետք է ապրենք, որպեսզի շարունակենք նրանց կիսատ թողած գործն ու ի կատար ածենք նրանց երազանքները, պետք է շատ հետևություններ անենք և, ի վերջո, պետք է ստեղծենք ամուր Հայաստան՝ մի կողմ դնելով ամեն ինչ։

2021 թվականին հայ ազգին ցանկանում ենք խաղաղություն և առողջություն, գնահատեք ձեր կյանքի յուրաքանչյուր վայրկայն, իսկ վերջում ցանկանում ենք ցիտել պատերազմի ընթացքում հերոսաբար զոհված Ալեն Մարգարյանի խոսքերը․

«Հիմա ավելի շատ սիրեք իրար, որորվհետև գուցե սա վերջն է․․․»

Երնեկ թե այս նոր տարին, վերջ տար հայի ցավերին․․․․

Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ !!!

Հարգանքներով՝ Interfootball-ի անձնակազմ։

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023