Երկրպագուներին կվերադարձվի Ինտեր Մայամիի մասնակցությամբ հանդիպման տոմսերի դիմաց վճարած գումարի 50%-ը
Օրեր առաջ ՄԼՍ-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» Հոնգկոնգում ընկերական հանդիպում անցկարցեց տեղի աստղերի թիմի դեմ` հաղթելով 4:1 հաշվով։
Ամերիկյան ակումբի կազմից հանդիպմանը հայտավորված էր նաև Լեո Մեսսին, սակայն այդպես էլ մնաց պահեստայինների նստարանին։
Այդ հանգամանքն առաջացրել է հանդիպմանը ներկա երկրպագուների դժգոհությունը, ովքեր վանկարկել են` «Մենք պահանջում ենք Մեսսիին»։
ESPN-ը հայտնում է, որ հանդիպման կազմակերպչի որոշմամբ` երկրպագուներին կվերադարձվի տոմսերի դիմաց վճարված գումարի 50%-ը.
«Որպես կազմակերպիչներ` մենք չենք կարող խուսափել պատասխանատվությունից, ուստի Tatler Asia-ն առաջարկել է բոլորին, ովքեր հանդիպման տոմսեր էին ձեռք բերել պաշտոնական ճանապարհով, 50% փոխհատուցում»,- նշել է հանդիպման կազմակերպիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ընկերական-հանդիպումներ, Ինտեր-Մայամի, Լեո Մեսսի