Երկրպագուները վերադառնում են մարզադաշտ․ Բավարիա – Սևիլիա խաղը կկայանա հանդիսականների մասնակցությամբ
Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ՈՒԵՖԱ-ի գործադիր խորհդուրդը որոշում է կայացրել, որ սեպտեմբերի 24-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի «Բավարիա» – «Սևիլիա» հանդիպումն անցկացվելու է հանդիսականների մասնակցությամբ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ որպեսզի պահպանվեն համաճարակային բոլոր կանոնները, մարզադաշտը լցվելու է միայն 30%-ով։ ՈՒԵՖԱ-ն հաստատել է նաև, որ ՈՒՖԵԱ-ի հովանու ներքո անցկացվող մյուս բոլոր մրցաշարերը դեռևս անցկացվելու են առանց երկրպագուների։ Հավելենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հանդիպումը դիտարկվում է որպես փորձնական հանդիպում, որպեսզի մասնագետները հասկանան, թե ինչ հետևանք կարող է ունենալ երկրպագուների մուտքը մարզադաշտ։
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթն անցկացվելու է Բունդապեշտում։
# Բավարիա, ՈւԵՖԱ, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ, Սևիլիա