Երկու տպավորիչ գոլ Վերդեր – Բորուսիա խաղից?
Գերմանիայի գավաթի 1/8 եզրափակչում «Վերդերը» սեփական հարկի տակ 3։2 հաշվով հաղթեց «Բորուսիային»։
Այս խաղը գեղեցիկ գոլերով լի ստացվեց։
Նախ հանդիպման 30-րդ րոպեին տանտերերի առավելությունը տուգանային հրապարակի մատույցներից ֆանտաստիկ հարվածով կրկնապատկեց Լեոնարդո Բիտենկուրը, ապա 78-րդ րոպեին դորդմունցիների կազմում պտտեցրած հարվածով բավականին գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ փոխարինման դուրս եկած 17-ամյա Ջիովանի Ռեյնան։ Ռեյնան այդ գոլով դարձավ Գերմանիայի գավաթի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակ։
# DFB-Pokal, Բորուսիա-Դորտմունդ, Լեոնարդո Բիտենկուր, ՎԵրդեր