Երբ ջախջախում ես մրցակցիդ, սակայն արդեն ամեն ինչ ուշ է?
Կայանում է իսպանական Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրը։
Չեմպիոնական մրցավազքը տապալած «Բարսելոնան» առաջնության վերջին խաղում մրցեց որևէ մրցաշարային խնդիր չունեցող «Ալավեսի» դեմ։ Հանդիպման ողջ ընթացքում կատալոնական ակումբի ֆուտբոլիստները ունեին առավելություն, ինչի արդյունքում 5 անպատսխան գնդակ ուղարկեցին բասկյան ակումբի դարպասը։
«Բարսելոնայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին, ով առաջնությունը եզրափակեց 25 խփած գնդակով, և ամենայն հավանականությամբ, հերթական անգամ կնվաճի «Պիչչիի» մրցանակը։ «Բլաուգրանասի» կազմից էլ մեկական անգամ աչքի ընկան Անսու Ֆաթին, Նելսոն Սեմեդուն և Լուիս Սուարեսը։
Հավելենք, որ «Բարսելոնան» վաստակեց 82 միավոր և առաջնությունը եզրափակեց երկրորդ հորիզոնականում, իսկ «Ալավեսը» 39 միավորով մնաց 16-րդ տեղում։
Ավարտվել է ևս երկու հանդիպում․
«Վիլյառեալ» 4։0 «Էյբար»
«Վայլադոլիդ» 2։0 «Բետիս»
# Ալավես, Անսումանե-Ֆաթի, Բարսելոնա, Լա-լիգա, Լեո Մեսսի, Լուիս-Սուարես, Նելսոն Սեմեդու