«Երբ նա հարբած է, ավելի է նման Կլոպին»․ Ռոբերտսոնը պատմել է, թե ինչպես է Լիվերպուլը տոնել ՉԼ-ի չեմպիոնությունը
«Լիվերպուլի» պաշտպան Էնդրյու Ռոբերտսոնը պատմել է, թե ինչպես է ակումբը նախորդ տարի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում «Տոտենհեմին» 2։0 հաշվով հաղթելուց հետո տոնել հաջողությունը։
Յուրգեն Կլոպի մասին
«Երբ նա հարբած է, ավելի է նման Կլոպին։ Նա ասում է․ «Պետք է ամեն ինչ անել 100%-ով․ մարզվել 100%-ով, խաղալ 100%-ով, զվարճանալ 100%-ով։
Երբ Կլոպը գալիս է խնջույքի, նա եռապատիկ, քառապատիկ ավելի շատ է նման Կլոպին։ Այն, ինչ տեսնում ես, դա այն է, ինչ դու ստանում ես նրանից։
Հաղթանակը նշելու մասին
«Հիշում եմ, որ առավոտյան ժամը 6-ին միացավ լույսը և հիշում եմ, թե ինչպես էի զրուցում Քենի Դալգլիշի հետ։ Նրա կինը փորձում էր տանել նրան այդ տեղից, քանի որ նրանք պետք է հասցեին ինքնաթիռ նստել, սակայն նա չէր ցանկանում հեռանալ։
Մենք պարզապես վայելում էինք ամեն ինչ, չէ՞ որ այդպիսի բան այլևս կարող է չկրկնվել։
«Երբ ձեզ համար 800 հազար մարդ դուրս է գալիս փողոց և գոռում են ձեր անունը, երգում են երգեր և այդպիսի բաներ, ապա դա նշանակում է, որ հասել եք որևէ հաջողության»,- Ռոբերտսոնի խոսքերը մեջբերում է Teamtalk-ը։
# Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Քենի Դալգլիշ