Եվրոպայում համատարած հետաձգվում են հանդիպումները
Ինչպես տեղեկացնում է Մյունխենգլադբախի «Բորուսիայի» պաշտոնական կայքը, Բունդեսլիգայի 21-րդ տուրի նախատեսված «Բորուսիա» – «Քյոլն» հանդիպումը անվտանգության նկատառումներով հետաձգվել է։
Պաշտոնական հաղորդագրության մեջ նշվում է, որ հետաձգման պատճառ ը սպասվող փոթորիկն։ Ճիշտ է, հենց Մյունխենգլադբախում փոթորիկ չի սպասվում, սակայն որոշում է կայացվել հետաձգել հանդիպումը, քանի որ բացառված չէ, որ այն կարող է հասնել նաև Մյունխենգլադբախ, իսկ փոթորիկի վրա հասնելու դեպքում հնարավոր չի լինի ապահովել մարդկանց անվտանգությունը։
Որոշումը կայացվել է առավոտյան՝ Մյունխենգլադբախի քաղաքային իշխանությունների հետ խորհրդակցությունից, եղանակի կանխատեսման վերլուծությունից հետո։
Թե երբ կկայանա այս հանդիպումը, դեռևս հայտնի չէ։
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ նույն պատճառով հետաձգվել է նաև Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի «Մանչեսթեր Սիթի» – «Վեսթ Հեմ»հանդիպումը։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական Twitter-ը։
Այդ հանդիպումները, սակայն միակը չեն, որ հետաձգվել են։ Հետաձգվել են նաև Հոլանդիայի առաջնության՝ այսօր նախատեսված բոլոր հանդիպումները։ Նշենք նաև, որ օդերևութաբանների կողմից Եվրոպայի մի մասում ուժգին «Սաբինե» փոթորիկն է կանխատեսվել։
# ԱՊԼ, Բորուսիա Մյունխենգլադբախ, Բունդեսլիգա, Էրեդիվիզիա, Մանչեսթեր-Սիթի, Վեսթ Հեմ, Քյոլն