Եվրոպական գրանդը Խվիչայի տրանսֆերի համար 80 միլիոն է առաջարկել «Նապոլիին»
«Նապոլիի» և Վրաստանի ազգային հավաքականի վինգեր Խվիչա Կվարացխելիան կարող է կարիերան շարունակել ՊՍԺ-ում։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ Ֆրանսիայի չեմպիոնը վրացի ֆուտբոլիստի տեղափոխության համար 80 միլիոն եվրո է առաջարկել իտալական ակումբին։
Կողմերը հավանական գործարքի հարցում բանակցում են և քննարկում են ինչպես տրանսֆերի մանրամասներն, այլև 23-ամյա եզրային հարձակվողի անձնական պայնանագրի կետերը։
Ինքը` Կվարացխելիան, պատրաստ է կարիերան շարունակել «Պարի Սեն-Ժերմենում» և դրական է տրամադրված հավանական տեղափոխության հարցում։
ՊՍԺ-ն բանակցությունների սկզբում ցանկացել է գործարքում ներառել նաև սլովակ պաշտպան Միլան Շկրինյարին, բայց «Նապոլին» մերժել է այդ առաջարկը։
Հիշեցնենք, որ Խվիչա Կվարացխելիան «Նապոլի» է տեղափոխվել 2022 թ. հուլիսին, 107 խաղում խփել 30 գոլ, կատարել 29 արդյունավետ փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Խվիչա Կվարացխելիա, Նապոլի, ՊՍԺ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո