Եվրո-2026. Հայաստանը պատմական ու սենսացիոն հաղթանակ տարավ Ուկրաինայի նկատմամբ 🎥
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը պատմության մեջ առաջին հաղթանակը տարավ Եվրոպայի առաջնության խմբային փուլում։
Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը մրցաշարի B խմբում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ աշխարհի առաջնության գործող բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականի նկատմամբ։
Հայ ֆուտզալիստներից դուբլ գրանցեց Միհրան Դերմենջյանը։ Ուկրաինացիներից հաշիվը բացել էր Վլադիսլավ Պերեվիևը։
Խմբի մյուս խաղում կմրցեն Չեխիայի ու Լիտվայի հավաքականները։ Հանդիպումը կկայանա հունվարի 22-ին, մեկնարկը` ժամը 22:00-ին։
Հայաստանի հավաքականը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի հունվարի 25-ին ու կմրցի Չեխիայի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml